Հայաստանում ստեղծվել է նոր մարտական լիգա՝ Brothers Fighting Force
ՄՄԱ մարզիկներ և եղբայրներ Սերգեյ և Հարություն Հարությունյանները հայտարարել են Հայաստանում նոր մարտական լիգայի՝ Brothers Fighting Force (BFF)-ի ստեղծման մասին։
BFF-ը նախատեսում է կազմակերպել պրոֆեսիոնալ մենամարտեր ՄՄԱ, K-1 և մուայ թայ կարգերում։
Հարությունյան եղբայրներն ակտիվ մարզիկներ են։ Սերգեյը ՄՄԱ-ում անցկացրել է 8 մենամարտ և տարել 6 հաղթանակ, նա 27 տարեկան է։ Իսկ 25-ամյա Հարությունը պրոֆեսիոնալ ՄՄԱ-ում ունի 2 մենամարտ, որոնցից մեկն ավարտել է հաղթանակով։
Կազմակերպության էջը՝ Instagram-ում։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0