«Ուրարտուն» ավարտեց եվրոպական արշավը՝ խոշոր հաշվով զիջելով «Նեմանին»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դարձավ առաջին հայկական թիմը, որն ավարտեց ելույթները 2025/26 մրցաշրջանի եվրոպական մրցաշարերում։ ԵԿՖ Կոնֆերենցիայի լիգայի որակավորման առաջին փուլում երեւանցիները պատասխան խաղում ծանր պարտություն կրեցին Գրոդնոյի «Նեմանից»՝ 0:4 հաշվով։ Երկու խաղերի արդյունքով բելառուսական ակումբը վստահ հաղթանակ տոնեց՝ 6:1։
Պատասխան հանդիպումն անցկացվեց հուլիսի 17-ին Հունգարիայում՝ չեզոք դաշտում։ «Նեմանի» կազմում աչքի ընկան Պավել Սավիցկին, Անտոն Սուչկովը, Սերգեյ Պուշնյակովը եւ Մաքսիմ Կոզլովը։
Երկրորդ որակավորման փուլում «Նեմանը» կմրցի սլովակյան «Կոշիցեի» հետ, որը փոխարինել է մրցաշարից հեռացված «Դունայսկա Ստրեդային»։
Հիշեցնենք, որ նույն օրը հաջողությամբ հանդես եկավ մեկ այլ հայկական թիմ՝ «Փյունիկը», որը վստահ հաղթանակ տարավ Սան Մարինոյի «Տրե Ֆիորիի» նկատմամբ եւ անցավ Կոնֆերենցիայի լիգայի երկրորդ փուլ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0