«Ուրարտուն» ոչ ոքի խաղաց «Ցինդաո Վեսթ Քոսթի» հետ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երևանի «Ուրարտուն» մարզական հավաքի շրջանակում ընկերական խաղ անցկացրեց Արաբական Միացյալ Էմիրություններում։ Հայկական ակումբի մրցակիցը Չինաստանից էր՝ «Ցինդաո Վեսթ Քոսթ»։ Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։
«Ուրարտուի» միակ գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Լյովետը, ում գոլային փոխանցումը կատարեց Ժիրայր Մարգարյանը։
Թիմը առաջիկայում կանցկացնի ևս երեք ընկերական խաղ՝
-
Փետրվարի 8-ին՝ չինական «Ժեցզյանի» դեմ,
-
Փետրվարի 12-ին՝ երկու հանդիպում՝ Ղազախստանի «Ելիմայի» և ԱՄԷ-ի տեղական «Յունայթեդ Սփորց» թիմի դեմ։
Հավաքը կշարունակվի մինչև փետրվարի կեսերը։
Այսօր ևս ԱՄԷ-ում ընկերական հանդիպում անցկացրեց հայկական «Նոան»։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0