UNF 23․ Թադևոսյանը և Խաչատրյանը դարձան չեմպիոններ, ևս երեք հայ մարտիկ հաղթանակ տարան
Մարտի 1-ի գիշերը՝ Կալիֆոռնիայի Քոմերս քաղաքում, տեղի ունեցավ UNF 23 (UpNext Fighting) մենամարտերի երեկոն, որին մասնակցեցին յոթ հայ ՄՄԱ մարտիկներ։ Նրանցից հինգն ապահովեցին հաղթանակ, իսկ Ալբերտ Թադևոսյանն ու Պարգև Խաչատրյանը համապատասխանաբար նվաճեցին և պաշտպանեցին իրենց չեմպիոնական գոտիները։
Ալբերտ Թադևոսյանը (12-3-1) դարձավ UNF-ի կիսամիջին քաշային կարգի ժամանակավոր չեմպիոն՝ առաջին ռաունդում խեղդող հնարքով հաղթելով ԷլՋեյ Պորթիին (8-10-1)։ Իսկ Պարգև Խաչատրյանը վստահ հաղթանակ տարավ Զեյն Պալասիոյի դեմ ռևանշ մենամարտում՝ կրկին խեղդող հնարքով պարտության մատնելով հակառակորդին և պաշտպանելով UNF Rising Star-ի թեթևագույն քաշային կարգի չեմպիոնական գոտին։
Բացի նրանցից, հաղթանակներ տարան նաև Էդգար Ամիրխանյանը, ով առաջին ռաունդում նոկաուտի ենթարկեց Ջեսի Ուոքերին, Արթուր Ծկանյանը, ով միաձայն որոշմամբ հաղթեց Դեյվիդ Գուզմանին, և Կամո Գրիգորյանը, ով նույնպես մրցավարների որոշմամբ առավելության հասավ Էրվին Մուսաբելիի նկատմամբ։
Ցավոք, բոլոր հայ մարտիկներին չհաջողվեց հաղթանակ տոնել։ Սևակ Հակոբյանը նոկաուտով պարտվեց Ջեյսոն Ջոնսին, իսկ Էնթոնի Վարդումյանը դատավորների որոշմամբ զիջեց Լեոնարդո Մոնտիելին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0