Հունանյանն ու Մադատյանը համալրել են Hype FC-ի մրցաշարի քարտը Երևանում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Եվս երկու հայ մարզիկներ ընդգրկվել են Hype FC մրցաշարի քարտում, որը տեղի կունենա մարտի 28-ին Երևանի Tashir Arena-ում։ Միջոցառման շրջանակում հանդես կգան հայտնի կարատիստ Կամո Հունանյանը՝ 7-0 պրոֆեսիոնալ ռեկորդով, ինչպես նաև ՄՄԱ-ում դեբյուտանտ Մհեր Մադատյանը։
Նոր հայտարարված մենամարտեր՝
Կամո Հունանյան (7-0, Հայաստան) — Բահրամնեջան (Իրան)
Մհեր Մադատյան (0-0, Հայաստան) — Կուզկեն Աբլայխան (0-1, Ղազախստան)
Ավելի վաղ հաստատվել էր նաև հետևյալ հայ մարզիկների մասնակցությունը՝
Դավիթ Խաչատրյան (28–6)
Դավիթ Խաչատուրյան (4–3)
Վիրաբ «Մանգուստ» Մանուկյան (3–2)
Արսեն Հարությունյան (ազատ ոճի ըմբշամարտ)
Մրցաշարի գլխավոր քարտում ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը կանցկացնի գոտեմարտ ՄՄԱ-ի պրոֆեսիոնալ մարտիկ Բաղդատ Ժուբանիշի դեմ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0