Ուգոչուկու Իվուն գոլային փոխանցում կատարեց Սևիկյանի թիմի դեմ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում միմյանց դեմ խաղացին Հայաստանի հավաքականի երկու ֆուտբոլիստներ։ Ուգոչուկվու Իվուն «Ռուբինի» կազմում արտագնա խաղում հանդես եկավ «Ակրոնի» դեմ, որտեղ հանդես է գալիս Էդգար Սևիկյանը։
Երկու հայ ֆուտբոլիստներն էլ սկսեցին խաղը հիմնական կազմում և անցկացրին բովանդակալից հանդիպումներ։ Իվուն գոլային փոխանցում կատարեց Միրլինդ Դակուին՝ սա նրա արդեն երրորդ ասիստն է ընթացիկ մրցաշրջանում։ Իսկ Սևիկյանը ակտիվ էր իր թևում հարձակման մեջ և երրորդ անգամ անընդմեջ հայտնվեց «Ակրոնի» մեկնարկային կազմում։
Խաղը դիտարժան ստացվեց․ թիմերը խփեցին երկուական գոլ, իսկ հանդիպումն ավարտվեց արդյունավետ ոչ-ոքիով՝ 2:2։ «Ակրոնը» առաջ անցավ 2:0 հաշվով Պեստրյակովի և Բիստրովիչի գոլերի շնորհիվ, սակայն «Ռուբինը» կարողացավ հավասարեցնել հաշիվը Դակուի և Սիվեի գոլերով։ Սիվեի համար այս գոլը դարձավ դեբյուտային՝ նրա առաջին խաղում ղազանյան ակումբի կազմում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0