Ուգոչուկվու Իվուն մնում է «Ռուբինում», պայմանագիրը երկարացվել է
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն երկարացրել է պայմանագիրը Կազանի «Ռուբինի» հետ մինչև 2028 թվականի ամառը։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական էջը։
25-ամյա ֆուտբոլիստի նախորդ պայմանագիրն ուժի մեջ էր մինչև 2026 թվականը։
Իվուն արդեն իր երրորդ մրցաշրջանն է անցկացնում «Ռուբինում»։ Նա տեղափոխվել էր ռուսական ակումբ՝ Երևանի «Ուրարտուից» 700 հազար եվրոյի դիմաց։ Կազանյան թիմի կազմում կիսապաշտպանը մասնակցել է 63 հանդիպման և խփել 2 գոլ։
«Ռուբինում» խաղալու ընթացքում հայկական ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը աճել է ավելի քան երեք անգամ՝ 700 հազար եվրոյից հասնելով 2,5 միլիոն եվրոյի։
Կազանյան ակումբը պայմանագրի երկարացումը ներկայացրել է ստեղծագործական ձևով՝ օգտագործելով հայկական մոտիվներ և նարդի խաղ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0