UFC 324․ Քաշի արդյունքներ՝ քաշի անկում, հոսպիտալացում և մենամարտի չեղարկում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
UFC 324 մրցաշարից առաջ Լաս Վեգասում տեղի ունեցած առավոտյան կշռման ժամանակ կազմակերպության պատմության ամենաանհանգստացնող դեպքերից մեկը տեղի ունեցավ։
Փեդի Փիմբլեթը (23-3, UFC 7-0), որը կպայքարի թեթև քաշային ժամանակավոր գոտու համար Ջասթին Գեթջիի (26-5, UFC 9-5) հետ, առաջինն էր կանգնած կշեռքի վրա՝ 69.9 կգ։ Գեթջին, ով վերջինն էր, ճշգրիտ տեղավորվեց 70.3 կգ սահմանում։
Սակայն հանրության ուշադրությունը գրավեց Քեմերոն Սմոթերմանի (12-6, UFC 1-2) դեպքը։ Վերջինս հաջողությամբ կշռվեց՝ 61.4 կգ առաջիկա մենամարտում Ռիկի Տուրսիոսի (12-5, UFC 2-3) դեմ։ Սակայն նա միանգամից սկսեց ճոճվել, կորցրեց հավասարակշռությունը և երեսով ընկավ բեմի վրա՝ հարվածելով գլուխը։ Մի քանի րոպե նա անգիտակից էր, մինչև բժիշկները օգնեցին։ UFC-ն պաշտոնապես չեղարկեց մենամարտը և հայտարարեց, որ մարզիկը տեղափոխվել է հիվանդանոց։
Երկու մարզիկ ևս չկարողացան տեղավորվել իրենց քաշային կարգում։ Ալեքս Պերեսը (24-10, UFC 6-6) կշռեց 58.3 կգ՝ 1.1 կգ ավել անթույլատրելի 57.2 կգից։ Նրա մրցակից Չարլզ Ջոնսոնը (18-7, UFC 7-5) կշռվել էր նորմայի սահմանում, ուստի կստանա Պերեսի հոնորարի 25%-ը։ Սա արդեն երրորդ դեպքն է UFC-ում, երբ Պերեսը չի տեղավորվում քաշում։
Նման խնդիր ունեցավ նաև նախկին չեմպիոն Դեյվիսոն Ֆիգեյրեդուն (25-5-1, UFC 14-5-1), որն անցավ 62.8 կգ — 1.1 կգ ավել թույլատրելի 61.7-ից։ Ումար Նուրմագոմեդովը (19-1, UFC 7-1) տեղավորվել էր նորմայում։ Ֆիգեյրեդուն ևս կկորցնի հոնորարի 25%-ը։
Մնացած բոլոր մարզիկները հաջողությամբ անցել են կշռման գործընթացը։ Ցուցադրական կշռումները տեղի ունեցան երեկոյան՝ T-Mobile Arena-ում, որտեղ և շաբաթ օրը կանցկացվի UFC 324-ը։
UFC 324՝ Կշռման Ամբողջական Արդյունքները
Հիմնական քարտ (սկիզբ՝ 04:00 Մոսկվայի ժամանակով)
-
Ջասթին Գեթջի (70.3 կգ) դեմ Փեդի Փիմբլեթ (69.9 կգ) – թեթև քաշային ժամանակավոր գոտու մենամարտ
-
Շոն Օ'Մալլի (61.4 կգ) vs. Սոնգ Յադոնգ (61.7 կգ)
-
Վալդո Կորտես-Ակոստա (118.8 կգ) vs. Դերրիկ Լյուիս (119.5 կգ)
-
Ռոուզ Նամայունաս (56.9 կգ) vs. Նատալյա Սիլվա (57.2 կգ)
-
Առնոլդ Ալլեն (66.0 կգ) vs. Ժան Սիլվա (66.2 կգ)
Նախնական քարտ (սկիզբ՝ 01:00 Մոսկվայի ժամանակով)
-
Դեյվիսոն Ֆիգեյրեդու (62.8 կգ)* vs. Ումար Նուրմագոմեդով (61.7 կգ)
-
Ատեբա Գոթյե (84.4 կգ) vs. Անդրեյ Պուլյաև (84.4 կգ)
-
Մոդեստաս Բաուկաուսկաս (92.5 կգ) vs. Նիկիտա Կռիլով (93.2 կգ)
-
Չարլզ Ջոնսոն (57.2 կգ) vs. Ալեքս Պերես (58.3 կգ)**
-
Ալեքսանդր Հերնանդես (70.5 կգ) vs. Մայքլ Ջոնսոն (70.8 կգ)
-
Դենզել Ֆրիմեն (116.8 կգ) vs. Ջոշ Հոքիթ (106.4 կգ)
-
Քեմերոն Սմոթերման (61.4 կգ)*** vs. Ռիկի Տուրսիոս (61.7 կգ) – մենամարտը չեղարկված է
-
Ադամ Ֆյուգիթ (77.6 կգ) vs. Թայ Միլլեր (77.1 կգ)
* Ֆիգեյրեդու չկարողացավ տեղավորվել քաշում — հոնորարի 25% կկտրվի
** Պերեսը չտեղավորվեց քաշում — հոնորարի 25% կկտրվի
*** Սմոթերմանը կորցրեց գիտակցությունը — մենամարտը չեղարկվեց
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0