UFC 320 – Առցանց արդյունքներ և ուղիղ հեռարձակում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հոկտեմբերի 4-ին Լաս Վեգասի T-Mobile Arena մարզադահլիճում անցկացվում է UFC 320 մրցաշարը։ Երեկոյի գլխավոր մենամարտերում կանցկացվեն երկու գոտու հանդիպումներ․ Մագոմեդ Անկալաևը կմրցի Ալեքս Պերեյրայի հետ՝ թեթև ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար, իսկ Մերաբ Դվալիշվիլին կհանդիպի Քորի Սանդհեյգենի հետ՝ գոտու համար պայքարելով թեթևագույն քաշային կարգում։ Բացի այդ, մրցաշարին կմասնակցի նաև հայկական ծագումով մարտիկ Էդմեն Շահբազյանը։
Ինչպես դիտել UFC 320-ը առցանց.
Ռուսաստանում մրցաշարը հեռարձակվում է Матч Боец ալիքով, Հայաստանում՝ Fast Sports-ով։ Բացի այդ, այն կարելի է դիտել նաև UFC Fight Pass հարթակում՝ բաժանորդագրությամբ։
Ստորև ներկայացված են երեկոյի բոլոր մենամարտերը։ Արդյունքները կթարմացվեն առցանց՝ յուրաքանչյուր մենամարտի ավարտից հետո։
UFC 320-ի արդյունքներ
Մենամարտերի արդյունքները կհրապարակվեն դրանց ավարտից անմիջապես հետո։ Հետևեք թարմացումներին այս էջում ամբողջ երեկոյի ընթացքում։
Գլխավոր քարտ (Main Card) — 10 PM ET
⇒ Մագոմեդ Անկալաև (Ռուսաստան) ընդդեմ Ալեքս Պերեյրա (Բրազիլիա)
Աշխարհի չեմպիոնի մենամարտ՝ կիսածանր քաշային կարգում
Արդյունք․ — Ալեքս Պերեյրան հաղթեց նոկաուտով՝ 1-ին ռաունդում։
⇒ Մերաբ Դվալիշվիլի (Վրաստան) ընդդեմ Կորի Սենդհեյգեն (ԱՄՆ)
Աշխարհի չեմպիոնի մենամարտ՝ թեթևագույն քաշային կարգում
Արդյունք․ — Մերաբ Դվալիշվիլին հաղթեց միաձայն որոշմամբ։
⇒ Իրժի Պրոխազկա (Չեխիա) ընդդեմ Խալիլ Ռաունթրի (ԱՄՆ)
Կիսածանր քաշային կարգ
Արդյունք․ — Իրժի Պրոխազկան հաղթեց տեխնիկական նոկաուտով՝ 3-րդ ռաունդում։
⇒ Ջոշ Էմեթ (ԱՄՆ) ընդդեմ Յուսեֆ Զալալ (Մարոկկո)
Թեթևքաշային կարգ
Արդյունք․ — Յուսեֆ Զալալը հաղթեց շնչահեղձ անելով՝ 1-ին ռաունդում։
⇒ Աբուս Մագոմեդով (Գերմանիա) ընդդեմ Ջո Փայֆեր (ԱՄՆ)
Միջին քաշային կարգ
Արդյունք․ — Ջո Փայֆերը հաղթեց շնչահեղձ անելով՝ 2-րդ ռաունդում։
Նախնական քարտ (Prelims) — 8 PM ET
⇒ Ատեբա Գոթիե (Կամերուն) ընդդեմ Տրեստոն Վայնս (ԱՄՆ)
Միջին քաշային կարգ
Արդյունք․ — Ատեբա Գոթիեն հաղթեց տեխնիկական նոկաուտով՝ 1-ին ռաունդում։
⇒ Էդմեն Շահբազյան (ԱՄՆ) ընդդեմ Անդրե Մունիս (Բրազիլիա)
Միջին քաշային կարգ
Արդյունք․ — Էդմեն Շահբազյանը հաղթեց տեխնիկական նոկաուտով՝ 1-ին ռաունդում։
Էդմեն Շահբազյանը տպավորիչ հաղթանակ տարավ Անդրե Մունիսի նկատմամբ՝ UFC 320-ում։
⇒ Քրիս Գուտիերես (ԱՄՆ) ընդդեմ Ֆարիդ Բաշարաթ (Աֆղանստան)
Թեթևագույն քաշային կարգ
Արդյունք․ — Ֆարիդ Բաշարաթը հաղթեց միաձայն որոշմամբ։
⇒ Դանիել Սանտոս (Բրազիլիա) ընդդեմ Ջու Սանգ Յո (Հարավային Կորեա)
Թեթևքաշային կարգ
Արդյունք․ — Դանիել Սանտոսը նոկաուտի է ենթարկել Ջու Սանգ Յոյին՝ 2-րդ ռաունդում։
Վաղ նախնական քարտ (Early Prelims) — 6 PM ET
⇒ Մեյսի Քիասոն (ԱՄՆ) ընդդեմ Յանա Կունիցկայա Սանտոս (Ռուսաստան)
Կանանց թեթևագույն քաշային կարգ
Արդյունք․ — Յանա Կունիցկայա Սանտոսը հաղթեց միաձայն որոշմամբ։
⇒ Փեթչի Միքս (ԱՄՆ) ընդդեմ Յակուբ Վիկլաչ (Լեհաստան)
Թեթևագույն քաշային կարգ
Արդյունք․ — Յակուբ Վիկլաչը իր դեբյուտային մենամարտում հաղթեց բաժանված որոշմամբ։
⇒ Փունահելե Սորիանո (ԱՄՆ) ընդդեմ Նիկոլայ Վերետեննիկով (Ղազախստան)
Կիսամիջին քաշային կարգ
Արդյունք․ — Փունահելե Սորիանոն հաղթեց միաձայն որոշմամբ։
⇒ Ռամիզ Բրահիմայ (ԱՄՆ) ընդդեմ Օսթին Վանդերֆորդ (ԱՄՆ)
Կիսամիջին քաշային կարգ
Արդյունք․ — Ռամիզ Բրահիմայը հաղթեց շնչահեղձ անելով՝ 2-րդ ռաունդում։
⇒ Վերոնիկա Հարդի (Վենեսուելա) ընդդեմ Բրոգան Սանչես (ԱՄՆ)
Կանանց ամենաթեթև քաշային կարգ
Արդյունք․ — Վերոնիկա Հարդին հաղթեց միաձայն որոշմամբ։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0