ՈւԵՖԱ-ն կքննարկի Իսրայելի որակազրկման հարցը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
ՈւԵՖԱ-ի Գործադիր կոմիտեն երեքշաբթի օրը կարող է քվեարկության դնել Իսրայելի հավաքականի և երկրի ակումբների մասնակցությունը բոլոր եվրոպական մրցաշարերին կասեցնելու հարցը։
Israel Hayom-ի տվյալներով՝ նախաձեռնության առաջմղման մեջ առանցքային դեր է խաղում Կատարը, որը Դոհայում տեղի ունեցած Իսրայելի անհաջող հարձակումը հետևանքով ուժեղացրել է ճնշումը ՈւԵՖԱ-ի անդամների վրա և ակտիվորեն լոբբի է անում Իսրայելի բացառման օգտին։ Մեծամասնությունը աջակցում է այս քայլին, ընդդիմանում են միայն երկու-երեք պետություն։
Իսրայելի ֆուտբոլի ասոցիացիան բանակցում է դաշնակիցների հետ՝ փորձելով թույլ չտալ հարցի ընդգրկումը օրակարգում։ Եթե որակազրկման որոշումը կայացվի, ապա իսրայելական ակումբները, այդ թվում՝ «Մակաբի» Թել Ավիվը, կարող են կորցնել եվրագավաթներին մասնակցելու հնարավորությունը արդեն ընթացիկ մրցաշրջանում։
Բացի այդ, Իսրայելի հավաքականը կզրկվի 2026թ. Աշխարհի առաջնության որակավորման խաղերին մասնակցելու իրավունքից, որտեղ թիմը ներկայումս զբաղեցնում է I խմբի 3-րդ տեղը և պահպանում է դուրս գալու շանսերը։
Ավելի վաղ մամուլում նաև հաղորդվել էր, որ Իսպանիան կմերժի մասնակցել 2026թ. Աշխարհի առաջնությանը, եթե այնտեղ որակավորվի Իսրայելը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0