SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է ֆուտզալի խաղադաշտերի յուրահատուկ դիզայնը ԵՎՐՈ-2026-ի համար


ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է ֆուտզալի խաղադաշտերի յուրահատուկ դիզայնը ԵՎՐՈ-2026-ի համար
Ֆուտբոլ 💬 Comment

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես ներկայացրել է ֆուտզալի Եվրոպայի 2026 թվականի առաջնության եզրափակիչ փուլի խաղադաշտերի դիզայնը։ Մրցաշարը կանցկացվի հունվարի 21-ից փետրվարի 7-ը Լիտվայում, Լատվիայում և Սլովենիայում։

Ինչպես հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, խաղադաշտերի գունային լուծումները արտացոլում են երեք հյուրընկալող երկրների ազգային ինքնությունը և ընդգծում կազմակերպության ձգտումը՝ ամրապնդելու ֆուտզալի տեսողական ոճը և բարձրացնելու մրցաշարի դիտարժանությունը։

Յուրաքանչյուր հյուրընկալող երկիր ստացել է դաշտի պերիմետրի սեփական, յուրահատուկ ոճավորված դիզայնը․

  • Ռիգայում այն իրականացված է ավանդական լատվիական կարմիր գույնով,

  • Կաունասում օգտագործվել է Լիտվայի դրոշի վերին դեղին շերտի գույնը,

  • Լյուբլյանայում՝ բաց կանաչ երանգ, որը խորհրդանշում է Սլովենիայի անտառներն ու բնությունը։

Հայաստանի հավաքականը խմբային փուլի հանդիպումները կանցկացնի հենց Կաունասում, որտեղ խաղադաշտը ձևավորված է Լիտվայի դրոշի գույներով։ Հայաստանը B խմբում կմրցի Ուկրաինայի, Չեխիայի և Լիտվայի հավաքականների հետ։

ՈՒԵՖԱ-ն հիշեցրել է, որ ֆուտզալի խաղադաշտերի արտաքին տեսքը առաջին անգամ կտրուկ փոփոխել է դեռևս 2010 թվականին՝ Հունգարիայում կայացած Եվրոպայի առաջնությունում ներկայացնելով սև խաղային ծածկույթ, որը հետագայում դարձել է ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչների այցեքարտը։ Այդ ժամանակից ի վեր հավաքականների մրցաշարերում կիրառվում է ստանդարտ մուգ կապույտ՝ 40×20 մետր չափերով խաղադաշտ, որը լրացվում է հյուրընկալող երկրի առանձնահատկություններին համապատասխան գրաֆիկայով։

ԵՎՐՈ-2026-ի հետաքրքիր նորամուծություններից մեկն էլ կլինի այն, որ առաջին անգամ խաղադաշտի պերիմետրի վրա կտեղադրվի մրցաշարի գործընկեր Qatar Airways-ի լոգոտիպը։

ՈՒԵՖԱ-ում ընդգծում են, որ խաղադաշտերի անհատական դիզայնը, որը հաջողությամբ կիրառվել է նախորդ մրցաշարերում (նեոնային կանաչ՝ Սլովենիայում 2018 թվականին և վառ նարնջագույն՝ Նիդերլանդներում 2022-ին), ֆուտզալի զարգացման երկարաժամկետ ռազմավարության մաս է կազմում և նպաստում է մրցաշարերի վառ ու ճանաչելի կերպարի ստեղծմանը՝ ինչպես մարզադահլիճներում, այնպես էլ ամբողջ աշխարհում հեռուստադիտողների համար։

EURO 2026 futsal fields


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։