Մասնակիցը աշխարհի առաջնությունից միացավ «Արարատին»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը հայտարարեց կազմի համալրման մասին․ թիմին միացավ 18-ամյա սենեգալցի պաշտպան Գայ Ֆելիքս Լիման։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Երիտասարդ ֆուտբոլիստը Հայաստան է տեղափոխվել Սենեգալի United Academy ակումբից և «Արարատում» հանդես է գալու 55 համարի ներքո։
Լիման արդեն ունի միջազգային մակարդակի փորձ․ Սենեգալի Մ-17 հավաքականի կազմում նա 2023 թվականին հաղթել է Մ-20 Աֆրիկայի ազգերի գավաթը։ Բացի այդ, պաշտպանն արդեն մասնակցել է Մ-20 աշխարհի առաջնությանը։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0