SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Ուրարտուն» 33 տարվա մեջ առաջին անգամ կունենա տիտղոսային հովանավոր


«Ուրարտուն» 33 տարվա մեջ առաջին անգամ կունենա տիտղոսային հովանավոր
Ֆուտբոլ 💬 Comment

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և Յունիբանկը բարձրանում են նոր մակարդակի․ հունիսի 27-ից Յունիբանկը պաշտոնապես դառնում է երևանյան թիմի տիտղոսային հովանավորը։ Համագործակցության ստորագրման արարողությունը տեղի կունենա ակումբի մարզաբազայում և կարևոր փուլ կլինի թե՛ «Ուրարտուի», թե՛ հայկական ֆուտբոլի համար։

Ակումբի պատմության մեջ սա առաջին անգամ է, երբ «Ուրարտուն» ունենում է տիտղոսային հովանավոր։

Ըստ ձեռք բերված պայմանավորվածության՝ համագործակցությունը միտված է ակումբի ենթակառուցվածքների զարգացմանը, երիտասարդական ակադեմիայի աջակցմանը և սոցիալական ծրագրերի իրագործմանը։ «Ուրարտուի» նախագահ Ջևան Չելոյանցը կարևորել է այս գործարքի ռազմավարական նշանակությունը․

«Յունիբանքի հետ համագործակցությունը կարևոր քայլ է ակումբի կայուն զարգացման և նոր բարձունքների հասնելու ճանապարհին։ Ուրախ ենք աշխատել գործընկերոջ հետ, ով կիսում է մեր արժեքներն ու նպատակները»։

Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը իր հերթին նշել է, որ բանկը «Ուրարտուի» հետ համագործակցությունը դիտարկում է որպես ներդրում հայկական ֆուտբոլի ապագայի մեջ․

«Ուրախ ենք տիտղոսային հովանավորը դառնալ այնպիսի թիմի, որը ունի վառ ինքնություն և հավակնոտ նպատակներ։ Վստահ ենք, որ այս համագործակցությունը ամուր հիմք կդնի նոր հաղթանակների և ձեռքբերումների համար թե՛ թիմի, թե՛ երկրպագուների համար։ Յունիբանկը շարունակելու է աջակցել հայկական սպորտին և առողջ ապրելակերպի արժեքների տարածմանը»։

«Ուրարտուն» Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբներից մեկն է՝ երկակի չեմպիոն և Հայաստանի Գավաթի քառակի հաղթող։ 2022/23 մրցաշրջանում թիմը գրանցեց պատմական «ոսկե դաբլ»։ Այսօր «Ուրարտուն» կայուն մասնակցություն է ցուցաբերում ներքին առաջնություններում և ներկայացնում է Հայաստանը միջազգային ասպարեզում՝ պատրաստելով նոր սերնդի ֆուտբոլիստներ։

Համագործակցությունը Յունիբանքի հետ խորհրդանշական մեկնարկ կունենա հուլիսի 10-ին՝ ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի առաջին խաղում՝ բելառուսական «Նեմանի» դեմ։ Այդ օրը «Ուրարտուն» առաջին անգամ հանդես կգա նոր տիտղոսային հովանավորի լոգոտիպով մարզաշապիկով։ Սա կլինի ակումբի պատմության նոր փուլի սկիզբ՝ աճի, հավակնությունների և հաղթանակների փուլ։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։