Մխիթարյանը հարձակման նոր գործընկեր ունի․ «Ինտերը» պայմանագիր է կնքել Անժե-Յոան Բոնիի հետ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Միլանի «Ինտերը» ներկայացրել է իր նոր հարձակվողին՝ 21-ամյա ֆրանսիացի Անժե-Յոան Բոնիին, ով մշտական պայմանագրով միացավ թիմին «Պարմայից»: Գործարքի արժեքը կազմում է 24 մլն եվրո + 3 մլն բոնուսների տեսքով։
Այսպիսով, Հենրիխ Մխիթարյանն այժմ ունի նոր գործընկեր հարձակման գծում, ով կարող է ուժեղացնել «ներաձուրիների» գրոհները։
Բոնին ծնվել է Փարիզի արվարձան Օբերվիլյեում և դեռ մանկությունից անցել է ֆրանսիական տարբեր ակադեմիաներ։ Նա պրոֆեսիոնալ դեբյուտն ունեցել է «Շատորուի» կազմում Լիգա 2-ում՝ խփելով իր առաջին գոլը 17 տարեկանում։ 2021-ին տեղափոխվել է Իտալիա՝ միանալով «Պարմային», որտեղ աստիճանաբար դարձավ թիմի կարևոր խաղացող։
Իրական բեկումնային շրջանը եղավ 2023/24 մրցաշրջանում՝ 5 գոլ, 6 գոլային փոխանցում և մեծ ազդեցություն թիմի խաղի վրա՝ օգնելով «Պարմային» մղվել Սերիա B-ի վերև։ Անցած մրցաշրջանում Բոնին արդեն դեբյուտել էր Սերիա A-ում՝ մասնակցելով 37 հանդիպման, խփելով 6 գոլ և ճանաչվելով լավագույն խաղացող «Ֆիորենտինայի» հետ հանդիպման ժամանակ։
Բոնին ժամանակակից կենտրոնական հարձակվող է՝ գերազանց տեխնիկայով, արագությամբ ու ֆիզիկական ուժով։ Նա կարող է ոչ միայն գրոհներ ավարտել, այլև ստեղծել տարածություն խաղընկերների համար և արդյունավետ գործել առանց գնդակի։ «Ինտերում» նա կրկին կաշխատի Քրիստիան Կիվուի հետ՝ նախկինում «Պարմայում» իր մարզիչը։
Անժե-Յոան Բոնին դարձել է Միլանի «Ինտերի» պատմության մեջ 26-րդ ֆրանսիացի ֆուտբոլիստը։ Նրան սպասում է նոր փուլ՝ Եվրոպայի ամենատիտղոսակիր ակումբներից մեկում՝ Մխիթարյանի և Սերիա A-ի այլ աստղերի կողքին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0