Բիչախչյանի թիմն ունի նոր մարզիչ. «Լեգիան» գլխավորեց Էդուարդ Յորդանեսկուն
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Վարշավայի «Լեգիան», որի կազմում է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, նոր գլխավոր մարզիչ ունի։ Թիմը գլխավորել է ռումինացի մասնագետ Էդուարդ Յորդանեսկուն։
Յորդանեսկուն փոխարինել է պորտուգալացի Գոնսալու Ֆեյոյին, որի ղեկավարությամբ «Լեգիան» նախորդ մրցաշրջանում զբաղեցրեց հինգերորդ տեղը Լեհաստանի առաջնությունում, սակայն նվաճեց երկրի գավաթը և կպայքարի Եվրոպա Լիգայի որակավորման փուլում։
46-ամյա Յորդանեսկուն նախկինում եղել է Ռումինիայի հավաքականի գլխավոր մարզիչ։ Նա նաև աշխատել է այնպիսի ակումբների հետ, ինչպիսիք են FCSB-ն, CFR Կլուժը, ԲԿՄԱ Սոֆիան և այլն։
Հատկանշական է, որ Ֆեյոյի օրոք Վահան Բիչախչյանը կայուն խաղաժամանակ չէր ստանում։ Նոր մարզչական շտաբը կարող է փոխել իրավիճակը՝ նրան հնարավորություն տալով դրսևորվել առաջիկա մրցաշրջանում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0