Հայաստանը մեկ մեդալ ունի ՄՄԱ Եվրոպայի (U17) առաջնությունում
Բելգրադում կայացավ 2025 թվականի ՄՄԱ Եվրոպայի IMMAF առաջնությունը մինչև 17 տարեկանների համար։ Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարին մասնակցեցին 4 մարզիկ, որոնցից մեկը նվաճեց բրոնզե մեդալ։
Հայաստանի համար բրոնզե մեդալ նվաճեց Ալբերտ Հարությունյանը մինչև 77 կգ քաշային կարգում։
Հայ մարզիկների արդյունքները 2025 թվականի ՄՄԱ Եվրոպայի IMMAF առաջնությունում (U17).
- Բրոնզե մրցանակակիր — Ալբերտ Հարությունյան (77 կգ) – խմբում հաղթեց ֆինլանդացուն, սլովակին և ուկրաինացուն, իսկ կիսաեզրափակչում պարտվեց մեկ այլ ուկրաինացու։
- Արմեն Կոստանյան (77 կգ) – խմբում հաղթեց ռումինացուն և շվեյցարացուն, սակայն պարտվեց ուկրաինացուն և գրավեց երկրորդ տեղը խմբում։
- Ժորա Մուրադջյան (56 կգ) – խմբում զբաղեցրեց երկրորդ տեղը։ Հաղթեց անգլիացուն և լիտվացուն, սակայն պարտվեց իտալացուն։
- Արայիկ Կոստանյան (65 կգ) – խմբում զբաղեցրեց երրորդ տեղը։ Հաղթեց շվեյցարացուն, բայց պարտվեց իտալացուն և անգլիացուն։
Փետրվարի 19-ին կմեկնարկի երիտասարդների և մեծահասակների մրցաշարը։ Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան երեք մարզիկ։ Ավելի վաղ հայ մարզիկները նվաճել էին 9 մեդալ մինչև 15, 13 և 11 տարեկանների մրցաշարում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0