SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

RAF 06 ազատ ոճի ըմբշամարտի մրցաշար․ ինչպես դիտել առցանց և ամբողջական քարտը


RAF 06 ազատ ոճի ըմբշամարտի մրցաշար․ ինչպես դիտել առցանց և ամբողջական քարտը
Ըմբշամարտ 💬 Comment (1)

Փետրվարի 28-ի լույս մարտի 1-ի գիշերը ԱՄՆ Արիզոնա նահանգի Տեմպե քաղաքում կկայանա RAF 06 ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարը, որը մեկ գորգի վրա կհավաքի ՄՄԱ-ի հայտնի ներկայացուցիչների և համաշխարհային մակարդակի տիտղոսակիր ըմբիշների։

Համագլխավոր մենամարտում UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանը կմրցի պրոֆեսիոնալ ըմբիշ Ջորջիո Պուլլասի հետ։ Երկու մարզիկների համար էլ սա կլինի երկրորդ մենամարտը Real American Freestyle լիգայում․ հունվարի 10-ին Ֆլորիդայում կայացած RAF 05 մրցաշարում Ծառուկյանը 10:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ ՄՄԱ մարտիկ Լենս Փալմերի նկատմամբ, իսկ Պուլլասը նույն մրցաշարում հաղթեց Քիլոն Ջեմիսոնին։

Երեկոյի գլխավոր իրադարձությունը կլինի UFC-ի նախկին աստղեր Հենրի Սեհուդոյի և Յուրայա Ֆեյբերի դիմակայությունը։

Բացի այդ, մրցաշարում հանդես կգան հայտնի ՄՄԱ մարտիկներ Ալջամեյն Սթերլինգը, Բենսոն Հենդերսոնը և Քլեյ Գուիդան, ինչպես նաև միջազգային բարձր մակարդակի ըմբիշներ՝ Մագոմեդխաբիբ Կադիմագոմեդովը, Գիվի Մաչարաշվիլին, Թայմուրազ Սալկազանովը, Զահիդ Վալենսիան և այլք։

Որտե՞ղ դիտել RAF 06-ը

Մրցաշարի պաշտոնական հեռարձակումը հասանելի կլինի Fox Nation հարթակում։
Շոուի սկիզբը՝ տեղական ժամանակով 21:00-ին (Երևանի ժամանակով՝ 05:00, Մոսկվայի ժամանակով՝ 04:00)։

Հեռարձակման այլընտրանքային հղումները կհրապարակվեն մեր Telegram ալիքում մրցաշարի մեկնարկից մեկ ժամ առաջ։

RAF 06 ամբողջական քարտը

  • Հենրի Սեհուդո — Յուրայա Ֆեյբեր

  • Արման Ծառուկյան — Ջորջիո Պուլլաս

  • Դևիդ Քար — Բուբբա Ջենկինս

  • Սթեֆան Բյուքենեն — Գիվի Մաչարաշվիլի

  • Յամի Գուզման — Էվերեստ Լեյդեկեր

  • Թայմուրազ Սալկազանով — Կիգան Օ'Թուլ

  • Մագոմեդխաբիբ Կադիմագոմեդով — Էվան Ուիք

  • Զահիդ Վալենսիա — Մահմուդ Ֆավզի Սեբի

  • Ջորդան Օլիվեր — Բո Բարթլեթ

  • Քլեյ Գուիդա — Քիլոն Ջեմիսոն

  • Ալջամեյն Սթերլինգ — Բենսոն Հենդերսոն

  • Էնդրյու Ալվարես — Բրայս Մերեդիթ

Կարևոր․ Մոկաև — Մերեդիթ մենամարտը չեղարկվել է։

RAF 06 card


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

1
V
Valer 28.02.2026 21:07
Круто

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։