Հայ մարտիկների տրիումֆը Սանկտ Պետերբուրգում կայացած BEARS FC 8 մրցաշարում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Մայիսի 21-ին Սանկտ Պետերբուրգում կայացավ խառը մենամարտերի BEARS FC 8 մրցաշարը, որտեղ փայլուն հաղթանակներ տարան երեք հայ մարտիկներ։
Փորձառու Արսեն Ներսիսյանը (30-19-1) շանս չթողեց Ալեքսանդր Վեսելևին (0-2)՝ գոտեմարտը ավարտելով խեղդող հնարքով արդեն իսկ առաջին ռաունդում։
Անպարտ Գոր Չիլինգարյանը (6-0) ևս գրանցեց վաղաժամ հաղթանակ՝ առաջին ռաունդում ցավեցնող հնարքով հաղթելով Ահմեդ Մագոմեդովին (2-1) և դառնալով BEARS FC-ի թեթև քաշային կարգի նոր չեմպիոն։
Սարգիս Մելքումյանը (6-0) հաջողությամբ պաշտպանեց փետուր քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը։ Երեկոյի գլխավոր մենամարտում նա վստահ հաղթանակ տարավ Դմիտրի Յակովլևի (5-9) նկատմամբ՝ առաջին ռաունդում ավարտելով մենամարտը խեղդող հնարքով և դառնալով BEARS FC-ի կրկնակի գոտու տեր։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0