Երեք վերջին հայ ըմբիշները այսօր կմասնակցեն Աշխարհի առաջնությանը 2025
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Այսօր, սեպտեմբերի 20-ին, Զագրեբում ընթացող 2025 թվականի հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում գորգ դուրս կգան Հայաստանի հավաքականի երեք վերջին ներկայացուցիչները։ Նրանցից յուրաքանչյուրը իրական շանսեր ունի մեդալի համար պայքարելու․ Կարեն Ասլանյան (63 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ) և Վիգեն Նազարյան (87 կգ)։
30-ամյա Կարեն Ասլանյանը զբաղեցնում է աշխարհի դասակարգման աղյուսակի 1-ին հորիզոնականը և գտնվում է իր կարիերայի լավագույն մարզավիճակում։ Այս տարի նա դարձել է Եվրոպայի vice-չեմպիոն, իսկ ԱԱ-2024-ում նվաճել է բրոնզե մեդալ։ Զագրեբում Ասլանյանը կսկսի իր ելույթը 1/8 եզրափակչից, որտեղ մրցելու է Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Եմելինի և Վրաստանի ներկայացուցիչ Լերի Աբուլաձեի զույգի հաղթողի հետ։ Սպասվող մրցակիցն ամեն դեպքում տիտղոսակիր է․ Եմելինը 2018թ․ աշխարհի չեմպիոն է և Տոկիո-2020 օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, իսկ Աբուլաձեն՝ աշխարհի 2023թ․ չեմպիոն։
28-ամյա Սլավիկ Գալստյանը ավանդաբար մոտ է մեդալներին յուրաքանչյուր խոշոր մրցաշարում, սակայն առայժմ փոքր-ինչ չի բավականացնում եզրափակիչ հասնելու համար։ Փարիզի օլիմպիադայում նա գրավել է 5-րդ տեղը՝ ցուցադրելով բարձր մակարդակ։ Զագրեբում առաջին շրջանում նրա մրցակիցը կլինի 22-ամյա ղազախ Դին-Մուհամմեդ Կոշկարը, որն արդեն հաջողություններ ունի մեծահասակների մակարդակում։ Գալստյանի գոտում է նաև Ֆրանսիայի ներկայացուցիչ Գագին Սնդջոյանը, որի հետ հնարավոր է հանդիպում 1/8 եզրափակչում։
21-ամյա Վիգեն Նազարյանը 2022թ․ աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն է և Եվրոպայի U23-2025 առաջնության բրոնզե մեդալակիր։ Զագրեբի այս մրցաշարը նրա դեբյուտն է մեծահասակների մակարդակում։ 1/16 եզրափակչում Նազարյանը մրցելու է աշխարհի դասակարգման աղյուսակի 8-րդ համարի՝ 24-ամյա նորվեգացի Էքսաուս Մակուբուի հետ, որը 2023թ․ դարձել է աշխարհի U23 չեմպիոն։
Բացի այդ, այսօր Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան նաև երկու ըմբիշներ, որոնք պայքարը սկսել էին երեկ․ Հրաչյա Պողոսյանը (60 կգ) պայքարելու է բրոնզի համար Սերբիայի ներկայացուցիչ Գեորգի Տիբիլովի հետ, իսկ Գոռ Խաչատրյանը (72 կգ) հանդես կգա մխիթարական բաժնում՝ բրոնզի գոտեմարտին հասնելու համար։
Հայ ըմբիշների մրցաշարային աղյուսակները՝
63 կգ (1/8 եզրափակիչ) – Կարեն Ասլանյան — Սերգեյ Եմելին (Ռուսաստան) / Լերի Աբուլաձե (Վրաստան)
67 կգ (1/16 եզրափակիչ) – Սլավիկ Գալստյան — Դին-Մուհամմեդ Կոշկար (Ղազախստան)
Հնարավոր հանդիպում 1/8 եզրափակչում՝ Գագին Սնդջոյանի (Ֆրանսիա) հետ
87 կգ (1/16 եզրափակիչ) – Վիգեն Նազարյան — Էքսաուս Մակուբու (Նորվեգիա)
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0