Երեք հայ մարզիկներ կմասնակցեն Ծանրամարտի Եվրոպայի 2025 թվականի առաջնությանը
Photo: Armenian Weightlifting Federation AWF.am
Այսօր՝ ապրիլի 14-ին, Քիշնևում կանցկացվի Ծանրամարտի Եվրոպայի 2025 թվականի առաջնության երկրորդ օրը, որի ընթացքում կմրցեն տղամարդկանց մինչև 55 կգ և մինչև 61 կգ քաշային կարգերում, ինչպես նաև կանանց մինչև 55 կգ քաշային կարգում։
Հայաստանի հավաքականի կազմում այսօր հանդես կգան գործող Եվրոպայի չեմպիոնուհի Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), ինչպես նաև Իզաբելլա Յայլյանը (55 կգ) և Գառնիկ Չոլակյանը (61 կգ)։
Ելույթների ժամանակացույցը՝ Երևանի ժամանակով՝
Ապրիլի 14
17:00 — Ալեքսանդրա Գրիգորյան (55 կգ)
17:00 — Իզաբելլա Յայլյան (55 կգ)
20:00 — Գառնիկ Չոլակյան (61 կգ)։
Դիտել կարող եք ուղիղ եթերում մեր ԹԵԼԵԳՐԱՄԱՅԻՆ ԱլԻՔՈՒՄ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0