SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Երեք հայ ըմբիշներ՝ մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում


Երեք հայ ըմբիշներ՝ մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում
Ըմբշամարտ 💬 Comment

Հունիսի 9-ից Սկոպյեում (Հյուսիսային Մակեդոնիա) մեկնարկել է հունահռոմեական ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ Մրցաշարի առաջին օրը նախնական գոտեմարտեր են անցկացվել հինգ քաշային կարգերում՝ 48 կգ, 55 կգ, 65 կգ, 80 կգ և 110 կգ:

Հայաստանի հավաքականը կիսաեզրափակիչ է դուրս եկել երեք քաշային կարգերում։

48 կգ քաշային կարգում Մարտին Մանջիկյանը կամային հաղթանակ է տարել Հունաստանը ներկայացնող ըմբիշի նկատմամբ՝ 8:8 հաշվով և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է ադրբեջանցի Գուրբան Մաջնունովի հետ։

55 կգ քաշային կարգում Վազգեն Մնացականյանը վստահ հաղթանակներ է տարել՝ 9:0 տեխնիկական հաղթանակներ Սերբիայի և Իսրայելի ըմբիշների նկատմամբ, իսկ Ուկրաինայի ներկայացուցիչին հաղթել է 2:1 հաշվով՝ ապահովելով տեղը կիսաեզրափակչում։ Այնտեղ նրա մրցակիցը կլինի վրացի Գեորգի Չաչուան։

65 կգ քաշային կարգում Ջանես Նազարյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել՝ 8:0 հաշվով հաղթելով մոլդովացուն և 4:0՝ ռուս ըմբիշին։ Եզրափակիչի ուղեգրի համար նա կպայքարի շվեդ Ալվին Տուլինդերի դեմ։

80 կգ քաշային կարգում Վահե Հովեյանը իր ելույթը ավարտել է 1/8 եզրափակիչում՝ պարտվելով հայ արմատներով ռուս ըմբիշ Սենիկ Վարդանյանին։ Վարդանյանը շարունակում է պայքարը և կիսաեզրափակչում մրցելու է Թուրքիայի ներկայացուցչի հետ։

110 կգ քաշային կարգում Գոռ Մխիթարյանը չի կարողացել հաղթահարել քառորդ եզրափակչի փուլը՝ պարտվելով բուլղար ըմբիշին։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։