Վալուևի մարզիչ Մանվել Գաբրիելյան. «Ես ցանկանում եմ Ժորա Ամազարյանին դարձնել աշխարհի չեմպիոն»
Հայաստանի վաստակավոր մարզիչը՝ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Նիկոլայ Վալուևի նախկին մարզիչներից Մանվել Օհանեսի Գաբրիելյանը, աշխատում է RCC Boxing Promotions-ի բռնցքամարտիկ Ժորա Ամազարյանի հետ։
«Ես ցանկանում եմ Ժորա Ամազարյանին դարձնել բացարձակ աշխարհի չեմպիոն և ավարտել իմ մարզչական կարիերան», – ասել է Գաբրիելյանը RCC Boxing-ի հետ հարցազրույցում։
Ժորա Ամազարյանը (14-4-2) 28 տարեկան բռնցքամարտիկ է, Boxrec-ի վարկանիշում զբաղեցնում է երկրորդ թեթև քաշային կարգում 47-րդ տեղը։ Երկար ժամանակ ընդգրկված է եղել WBA վարկանիշի լավագույն տասնյակում, WBO-ի երիտասարդների աշխարհի չեմպիոն, Հայաստանի եռակի չեմպիոն։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0