Սպերցյանի վնասվածքը․ Բելառուսի դեմ խաղին մասնակցությունը հարցականի տակ է
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը հայտնել է, որ թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է չմասնակցել Հայաստանի հավաքականի առաջիկա խաղին Բելառուսի դեմ և ավելի շուտ վերադառնալ ակումբ։
«Էդիկը փոքր վնասվածք ունի։ Հիմա Հայաստանի հավաքականում որոշում են՝ նա կվերադառնա՞, թե ոչ», — նշել է Մուսաևը «Մատչ ТВ»-ի եթերում։
Այս պահին Հայաստանի ազգային հավաքականի ավագը մարզվում է անհատական ծրագրով։ Սպերցյանը հիմնական խմբից առանձին է աշխատում հավաքականի ֆիզիոթերապևտ Պաբլո Լյանոսի հետ՝ պատրաստվելով խաղին խնայողական ռեժիմով։
Խաղը բաց թողնելու հավանականությունը մնում է բարձր, սակայն վերջնական որոշումը դեռ չի ընդունվել․ նա շարունակում է մնալ հավաքականի ճամբարում։
ՏԵՍԱՆՅՈՒԹ՝
Հայաստան — Բելառուս ընկերական հանդիպումը կկայանա մարտի 29-ին Երևանում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0