Ընկերական խաղ «Նոա» – «Լեխ». ուղիղ հեռարձակում և մեկնարկի ժամանակը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Այսօր՝ հունվարի 24-ին, Երևանի «Նոան» առաջին ընկերական հանդիպումը կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակներում։
Երևանի ժամանակով 17:00-ին Հայաստանի չեմպիոնները կմրցեն Լեհաստանի չեմպիոնի՝ Պոզնանի «Լեխի» հետ։ Հետաքրքիր է, որ լեհական թիմն արդեն անցկացրել է մեկ ստուգողական հանդիպում այս առավոտ՝ 2:1 հաշվով հաղթելով ուզբեկական ՕԿՄԿ-ին։
Խաղի ուղիղ հեռարձակումը հասանելի կլինի «Լեխի» պաշտոնական YouTube ալիքում՝ դիտել հեռարձակումը։
Հիշեցնենք, որ «Նոան» պատրաստվում է իր պատմության մեջ առաջին անգամ մասնակցել եվրոպական գավաթների գարնանային փուլին։ Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակչում թիմը կմրցի Նիդերլանդների «ԱԶ»-ի հետ։ Առաջին խաղը կկայանա փետրվարի 19-ին՝ Երևանում։
Մինչ այդ «Նոան» ԱՄԷ-ում կանցկացնի ևս մի քանի ընկերական հանդիպում.
-
Հունվարի 31 – Մոսկվայի «Լոկոմոտիվի» (Ռուսաստան) դեմ
-
Փետրվարի 4 – «Ռոստովի» (Ռուսաստան) դեմ
-
Փետրվարի 7 – երկու խաղ՝ Չինաստանի «Յուննան Յուկունի» և Ղազախստանի «Աստանայի» դեմ
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0