«Տոտենհեմը»՝ Եվրոպայի լիգայի հաղթողը։ Առաջին եվրոպական տիտղոսը՝ 41 տարվա ընթացքում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Լոնդոնյան «Տոտենհեմը» հաղթեց Եվրոպայի լիգայի եզրափակչում՝ 1:0 հաշվով պարտության մատնելով անգլիական գրանդ «Մանչեսթեր Յունայթեդին»։ Մրցամարտի միակ գոլը 42-րդ րոպեին խփեց ուելսցի հարձակվող Բրենան Ջոնսոնը։
Եզրափակիչը կայացավ մայիսի 21-ին՝ Բիլբաոյի «Սան Մամես» մարզադաշտում։ Սա «սփըրզի» առաջին եվրոպական տիտղոսն է 1984 թվականից ի վեր և առաջին տիտղոսը ընդհանրապես՝ 2008-ից հետո, այսինքն՝ 17 տարվա դադարից հետո։
Եզրափակչի հերոսներից մեկն էր հոլանդացի պաշտպան Միկի վան դե Վենը, ով ակրոբատիկ թռիչքով գնդակը դուրս հանեց գոլային գծից՝ փրկելով թիմին հաստատ գոլից։
Չնայած անբարեհաջող մրցաշրջանին ԱՊԼ-ում, որտեղ «Տոտենհեմը» 37 տուրից հետո ընդամենը 17-րդ տեղում է, Եվրոպայի լիգայում հաղթանակի շնորհիվ թիմը հաջորդ մրցաշրջանում կմասնակցի Չեմպիոնների լիգային։
Լոնդոնցիների ավագ Սոն Հյուն Մինի համար սա նրա պրոֆեսիոնալ կարիերայի առաջին տիտղոսն էր։ Հետաքրքիր է, որ նույն տարում իր առաջին տիտղոսը՝ Գերմանիայի առաջնության հաղթանակը «Բավարիայի» կազմում, նվաճեց նաև «Տոտենհեմի» նախկին առաջատար Հարրի Քեյնը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0