Թոմաս Ադորյանը մասնակցեց մրցաշրջանի առաջին հանդիպմանը Արգենտինայում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Թոմաս Ադորյանը (ազգային հավաքականում՝ 2 խաղ) մեկնարկային կազմում էր «Բանֆիլդի» կազմում Արգենտինայի առաջնության առաջին տուրի խաղում «Ատլետիկո Ուրական»-ի դեմ։
Հանդիպումը կայացավ հունվարի 23-ին և ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։ Հաշիվը բացվեց 48-րդ րոպեին Մաուրո Մենդեսի ջանքերով, սակայն 84-րդ րոպեին Ժորդի Կայսեդոն հավասարեցրեց այն։ Նշենք, որ երկու թիմերն էլ հանդիպումն ավարտեցին տասը խաղացողներով. 57-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ «Ուրականի» ֆուտբոլիստը, իսկ 79-րդ րոպեին՝ «Բանֆիլդի» խաղացողը։
24-ամյա Ադորյանը խաղադաշտում անցկացրեց 67 րոպե՝ հանդես գալով կիսապաշտպանության կենտրոնում։
Թոմաս Ադորյանի վիճակագրությունը խաղում
- Խաղաժամանակ՝ 67 րոպե
- Հարվածներ՝ 2
- Կարևոր փոխանցումներ՝ 2
- Կենտրոնացումներ՝ 1 / 5
- Ճշգրիտ փոխանցումներ՝ 10 (77%)
- Վաստակած խախտումներ՝ 3
- Գնդակի կորուստներ՝ 13
- Խլումներ՝ 1
- Գնդակի վերադարձներ՝ 4
- Հաղթած մենամարտեր՝ 4 / 8
- Խախտումներ՝ 1
- SofaScore գնահատական՝ 6.7
Հիշեցնենք, որ մրցաշրջանից առաջ Ադորյանը երկարաձգել էր պայմանագիրը «Բանֆիլդ»-ի հետ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0