Թոմաս Ադորյանը հաղթանակ բերեց «Բանֆիլդին» Բրազիլիայում անցկացվող մրցաշարում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Թոմաս Ադորյանը հաղթական գոլի հեղինակ դարձավ Արգենտինայի «Բանֆիլդի» կազմում Vitória Cup ընկերական մրցաշարի առաջին խաղում, որը անցկացվում է Բրազիլիայի Էսպիրիտու Սանտու նահանգում։
Հուլիսի 2-ից 3-ի գիշերը «Բանֆիլդը» 1:0 հաշվով հաղթեց տեղի «Դեսպորտիվա Ֆերրովիարիային»։ Միակ գոլը խփեց 23-ամյա Ադորյանը, որը խաղադաշտ դուրս եկավ երկրորդ կեսում։ Նրա գոլը վճռորոշ եղավ, իսկ Թոմասը ճանաչվեց հանդիպման լավագույն խաղացող։
ՏԵՍԱՆՅՈՒԹ ԳՈԼԻՑ․
Vitória Cup-ը նախապատրաստական մրցաշար է, որին մասնակցում են նաև Արգենտինայի «Դեֆենսա ի Հուստիսիան» և Բրազիլիայի «Կրուզեյրոն»։ «Բանֆիլդի» հաջորդ հանդիպումը կկայանա հուլիսի 6-ին՝ «Կրուզեյրոյի» հետ, Կլեբեր Անդրադե մարզադաշտում։
Հիշեցնենք, որ Ադորյանը Հայաստանի ազգային հավաքականում առաջին անգամ խաղացել է հունիսի 6-ին՝ Կոսովոյի դեմ ընկերական խաղում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0