Թոմաս Ադորյանը տվեց առաջին հարցազրույցը որպես Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Արգենտինական «Բանֆիլդ» ակումբի ֆուտբոլիստ Թոմաս Ադորյանը գտնվում է Հայաստանի ազգային հավաքականի կազմում և պատրաստվում է իր առաջին հանդիպումներին ազգային թիմի կազմում։ Հունիսի 6-ին Հայաստանի հավաքականը կմրցի Կոսովոյի, իսկ հունիսի 9-ին՝ Չեռնոգորիայի հետ։
Այս խաղերից առաջ 23-ամյա կիսապաշտպանը հարցազրույց է տվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությանը։
— Ծնվել եմ Արգենտինայի փոքր, բայց շատ գեղեցիկ Սան Պեդրո քաղաքում։ Մանկուց զբաղվել եմ ֆուտբոլով։ 2017 թվականին տեղափոխվեցի Բուենոս Այրես և միացա «Բանֆիլդին», սակայն դեռ հիմնական կազմում չէի խաղում։ Հետագայում տեղափոխվեցի Ուրուգվայի «Ռամպլա Խունիորս» ակումբ, որտեղ անցկացրեցի մեկուկես տարի։ Սկզբում թիմը խաղում էր երկրորդ դիվիզիոնում, բայց մենք բարձրացանք առաջին լիգա, որտեղ ես շատ խաղաժամանակ ստացա։ Երբ վերադարձա «Բանֆիլդ», ինձ հնարավորություն տվեցին դրսևորվել հիմնական կազմում։
— Հայաստանի հավաքականից հրավերի մասին ինձ տեղեկացրին «Բանֆիլդի» ներկայացուցիչները։ Անասելի ուրախ էի։ Դա կարիերայիս կարևոր քայլ է։ Կփորձենք հնարավորինս շատ հաղթանակներ տանել, որպեսզի ուրախացնենք հայ երկրպագուներին։ Այստեղ լինելը երազանք է, որ իրականացել է։ Կանի ամեն ինչ՝ թիմին օգնելու համար։
— Առաջիկա խաղերում մեծ ուրախություն կլինի խաղաժամանակ ստանալը և ավելի լավ ճանաչել հավաքականի խաղընկերներին։ Կարծում եմ՝ ամեն ինչ լավ կանցնի։ Այս պահին հայերեն չեմ խոսում։
— Իմ թիմակից Էդգար Սևիկյանը, որի հետ մենք սենյակ ենք կիսում, փորձում է ինձ հայերեն բառեր սովորեցնել։ Բայց մինչև հիմա ես միայն «Բարի օր» եմ հիշել։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0