Տիմոտի Ֆայուլուն հրավիրվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հավաքական՝
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայկական ակումբի դարպասապահ Տիմոտի Ֆայուլուն հրավիրվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ազգային հավաքական։
Թիմի հետ միասին դարպասապահը կմեկնի Մեքսիկա, որտեղ կոնգոյացիները կպայքարեն 2026 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքի համար։
Մարտի 31-ին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հավաքականը կանցկացնի միջմայրցամաքային փլեյ-օֆֆի վճռորոշ հանդիպումը՝ աշխարհի առաջնության ուղեգրի համար։ Աֆրիկյան թիմի մրցակիցը կլինի Ջամայկայի և Նոր Կալեդոնիայի հավաքականների դիմակայության հաղթողը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հավաքականը աֆրիկյան փլեյ-օֆֆում հաղթել էր Նիգերիային՝ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում։ Այդ հանդիպմանը հայկական ակումբի դարպասապահ Տիմոտի Ֆայուլուն դարձավ խաղի հերոսներից մեկը՝ հետ մղելով մի քանի հարվածներ։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0