Տիկնիզյանը վերադարձավ «Ցրվենա Զվեզդայի» մեկնարկային կազմ և մասնակցեց «Նովի Պազարի» ջախջախմանը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը ընդգրկվել էր «Ցրվենա Զվեզդայի» մեկնարկային կազմում Սերբիայի Սուպերլիգայի 22-րդ տուրի «Նովի Պազարի» դեմ խաղում։
Բելգրադյան ակումբը տարավ վստահ հաղթանակ՝ 5:0 հաշվով և շարունակում է վստահորեն գլխավորել առաջնության մրցաշարային աղյուսակը։ «Ցրվենա Զվեզդայի» կազմում գոլերի հեղինակ դարձան Օվուսու Դուգլասը, Ալեքսանդր Կատայը, Վասիլիե Կոստովը, Ռոդրիգաոն և Ջեյ Էնեմը։
Տիկնիզյանը խաղադաշտում անցկացրեց 81 րոպե՝ գործելով պաշտպանության ձախ եզրում։ Հայ ֆուտբոլիստը ակտիվորեն միանում էր հարձակումներին և ունեցավ երկու լավ գոլային պահ, որոնցից մեկը ավարտվեց դարպասի կառուցվածքին հարվածով (դրվագը հասանելի է տեսանյութում)։
Նաիր Տիկնիզյանի վիճակագրությունը խաղում․
Խաղադաշտում անցկացրած րոպեներ՝ 81
Հարվածներ՝ 2
Հարված դարպասի կառուցվածքին՝ 1
Չօգտագործված գոլային պահեր՝ 1
Ճշգրիտ փոխանցումներ՝ 39 (89%)
Գնդակի կորուստներ՝ 8
Գնդակի խլումներ՝ 1
Ընդհատումներ՝ 2
Մաքրելներ՝ 2
Գնդակի վերադարձներ՝ 3
Հաղթած մենամարտեր՝ 1-ից 1
Օդային մենամարտեր՝ 1-ից 1
SofaScore գնահատական՝ 6.7
Տիկնիզյանի վերադարձը մեկնարկային կազմ կարելի է դիտարկել որպես դրական ազդակ թե՛ «Ցրվենա Զվեզդայի», թե՛ Հայաստանի հավաքականի համար․ պաշտպանը աստիճանաբար վերականգնում է խաղային մարզավիճակն ու վստահությունը։
Նախորդ հանդիպումը նա բաց էր թողել Եվրոպայի լիգայում «Սելտայի» դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0