Տիգրան Բարսեղյանը մրցաշրջանը եզրափակեց Սլովակիայի լավագույն ռմբարկուի և չեմպիոնի կարգավիճակով
Տիգրան Բարսեղյանն արդեն չորրորդ անգամ Սլովակիայի չեմպիոն դարձավ Բրատիսլավայի «Սլովան»-ի կազմում և մրցաշրջանը ավարտեց առաջնության լավագույն ռմբարկուի կարգավիճակով։ Հայ հարձակվողը գոլերի մրցավազքում առաջին տեղը կիսեց իր թիմակից Դավիդ Ստրելեցի հետ․ երկուսն էլ խփեցին 20-ական գոլ։
Բարսեղյանը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվում է առաջնության լավագույն ռմբարկու։
Ընդհանուր առմամբ մրցաշրջանի ընթացքում Բարսեղյանը մասնակցել է 45 խաղի, խփել 23 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում։ Բացի առաջնությունից՝ Տիգրանը գոլեր է խփել նաև Չեմպիոնների լիգայում՝ հիմնական փուլում «Միլանի» դարպասը, ինչպես նաև որակավորման փուլում։ Նրա գոլը «Միդտյուլանդի» դարպասը վճռորոշ եղավ և «Սլովան»-ին պատմության մեջ առաջին անգամ դուրս բերեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլ։
Հաջորդ գոլը 31-ամյա հայ ֆուտբոլիստը խփել է Սլովակիայի գավաթում։ Առաջնության վերջին տուրում «Սլովան»-ը նվազագույն հաշվով՝ 1:0 հաշվով հաղթեց «Կոշիցեին», միակ գոլը խփեց Դավիդ Ստրելեցը, ինչը նրան թույլ տվեց հավասարվել Բարսեղյանին ռմբարկուների մրցավազքում։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0