SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Տիգրան Բարսեղյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Պոդբրեզովայի» դեմ խաղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Տիգրան Բարսեղյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Պոդբրեզովայի» դեմ խաղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆուտբոլ 💬 Comment

Սլովակիայի լիգայի երկրորդ տուրում գործող չեմպիոն «Սլովանը» վստահ հաղթանակ տարավ «Պոդբրեզովայի» նկատմամբ՝ 4:1 հաշվով։ Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը այս հանդիպմանը աչքի ընկավ գոլով և արդյունավետ փոխանցմամբ։

Հաշիվը բացեց Դավիդ Ստրելեցը Բարսեղյանի փոխանցումից հետո, իսկ 45-րդ րոպեին Տիգրանը խփեց իր գոլը՝ իրացնելով 11-մետրանոցը։ Հետագայում չեմպիոնների կազմում աչքի ընկան Ռահիմ Իբրահիմը և Ռոբերտ Մակը, իսկ հյուրերից գոլի հեղինակ դարձավ Մատուշ Մարչինը։

ԳՈԼԻ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ․

Բարսեղյանի վիճակագրությունը հանդիպման մեջ․

  • Խաղացած րոպեներ՝ 86
  • Գոլեր՝ 1
  • Ասիստներ՝ 1
  • Ճշգրիտ փոխանցումներ՝ 29 (85%)
  • Բանալի փոխանցումներ՝ 2
  • Երկար փոխանցումներ՝ 2/3
  • Հաջող դրիբլինգ՝ 2/2
  • Հարվածներ՝ 5 (2 դարպասին)
  • Հաղթած մենամարտեր՝ 2/3
  • Գլխով պայքար՝ 1/3
  • Գնդակի կորուստներ՝ 9
  • Գնդակի հեռացումներ՝ 1
  • SofaScore գնահատական՝ 7.8

Արդեն օգոստոսի 6-ին «Սլովանը» կանցկացնի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումը «Կայրաթի» դեմ։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։