Տիգրան Բարսեղյանը դուբլ կատարեց «Ժիլինայի» դարպասը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սլովակիայի առաջնության չեմպիոնական խմբի 4-րդ տուրում «Սլովանը» 5:0 հաշվով ջախջախեց իր մոտակա հետապնդողին և ամրապնդեց առաջատարը՝ 10 միավորով մեծացնելով առավելությունը։ Տիգրան Բարսեղյանը դուբլ ձևակերպեց և 19 գոլով միանձնյա դարձավ ռմբարկուների մրցավազքի առաջատարը։
Հայ ֆուտբոլիստը գրանցեց իր թիմի առաջին և երրորդ գոլերը՝ ապահովելով հարմարավետ առավելություն սկզբունքային մրցակցի նկատմամբ։ Դավիդ Ստրելեցը դարձավ ևս երկու գոլի հեղինակ և 14 գոլով զբաղեցնում է երկրորդ տեղը լավագույն ռմբարկուների ցանկում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0