Տիգրան Բարսեղյանը գոլային փոխանցում է կատարել «Զրինյսկիի» դեմ պատասխան խաղում (ՎԻԴԵՈ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Սլովանի» հայ հարձակվող Տիգրան Բարսեղյանը գոլային փոխանցում է կատարել Չեմպիոնների լիգայի երկրորդ որակավորման փուլի պատասխան խաղում Բոսնիայի «Զրինյսկիի» դեմ։
Բրատիսլավայում կայացած հանդիպումը ավարտվել է 2:2 հաշվով։ Առաջին խաղում տարած խոշոր հաշվով հաղթանակի (4:0) շնորհիվ սլովակյան ակումբը վստահորեն դուրս եկավ մրցաշարի հաջորդ փուլ՝ ընդհանուր 6:2 հաշվով։
«Սլովանի» կազմում երկու գոլերը խփեց Դավիդ Ստրելեցը, իսկ բոսնիացիների կազմում աչքի ընկան Նեմանյա Բիբլիան և Յակո Պրանյիչը։
Հիշեցնենք, որ առաջին խաղում Բարսեղյանը խփել էր գոլ և կատարել գոլային փոխանցում։ Այժմ նրա հաշվին է մեկ գոլ և երկու գոլային փոխանցում Չեմպիոնների լիգայի երկու խաղերում։
Չեմպիոնների լիգայի երրորդ որակավորման փուլում «Սլովանը» մրցելու է Ղազախստանի «Կայրաթի» հետ։
Բարսեղյանի գոլային փոխանցման ՎԻԴԵՈՆ․
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0