Տիգրան Բարսեղյանը գոլային փոխանցում կատարեց «Սլովանի» հաղթական գոլի ժամանակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սլովակիայի գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում «Սլովանը» 2:1 հաշվով հաղթեց «Սպարտակ» (Տրնավա) թիմին։ Հաշիվը բացեց «Սպարտակի» Կելվին Օֆորին, սակայն առաջին կեսում «Սլովանը» ոչ միայն հավասարեցրեց հաշիվը, այլև առաջ անցավ․ սկզբում աչքի ընկավ Ռոբերտ Մակը, ապա՝ Մատուշ Վոյտկոն։
Հայ ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը մասնակցեց իր թիմի երկու գոլերին։ Նրա կրեատիվ փոխանցումից հետո Ռոբերտ Մակը նախ հարվածեց պաշտպանին, ապա գնդակը ուղարկեց դարպասը։ Երկրորդ գոլի ժամանակ Բարսեղյանի անունով գրանցվեց գոլային փոխանցումը․ նա կատարեց հիասքանչ փոխանցում ոտքի արտաքին մասով։
Կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին։ Այս զույգի հաղթողը եզրափակչում կմրցի «Ռուժոմբերոկ»—«Բանսկա-Բիստրիցա» դիմակայության ուժեղագույն թիմի հետ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0