Տիգրան Բարսեղյանը տոնում է Սլովակիայի չեմպիոնությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մայիսի 3-ին Բրատիսլավայի «Սլովանը» ժամանակից շուտ դարձավ Սլովակիայի չեմպիոն՝ չեմպիոնական փուլի 8-րդ տուրում 4:3 հաշվով հաղթելով «Ժիլինային»։
Խաղի ավարտից հետո «Սլովանի» մարզադաշտում թիմը երկրպագուների հետ միասին մեծ տոնախմբությամբ նշեց իր յոթերորդ անընդմեջ չեմպիոնությունը։ Տիգրան Բարսեղյանի համար սա Սլովակիայում արդեն չորրորդ չեմպիոնական տիտղոսն է։
Մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ հայ հարձակվողը շարունակում է պայքարը լավագույն ռմբարկուի կոչման համար։ Նա երկու գոլով առաջ է իր թիմակից Դավիդ Ստրելեցից։ Եթե Բարսեղյանը պահպանի առաջատարի դիրքը, ապա երկրորդ տարին անընդմեջ կդառնա Սլովակիայի առաջնության լավագույն ռմբարկուն։
Տեսանյութ տոնախմբությունից.
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0