Տիգրան Բարսեղյանը՝ Սլովակիայի քառակի չեմպիոն
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը չորրորդ անգամ դարձավ Սլովակիայի չեմպիոն՝ Բրատիսլավայի «Սլովանի» կազմում։ Դա տեղի ունեցավ չեմպիոնական խմբի 8-րդ տուրում՝ մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ։
«Սլովանը» դրամատիկ խաղում 4:3 հաշվով հաղթեց «Ժիլինային»։ Խաղի ընթացքում թիմը զիջում էր 1:3, սակայն կարողացավ կատարել կամքային վերադարձ՝ վճռորոշ գոլը խփելով 73-րդ րոպեին։ Հեթ-տրիկ գրանցեց Դավիդ Ստրելեցը, ով մոտեցավ Բարսեղյանին ռմբարկուների ցուցակում։ Ստրելեցն ունի 18 գոլ, Բարսեղյանը՝ 20։
Բարսեղյանը հանդիպումը մեկնարկեց ավագի թևկապով և խաղաց 85 րոպե՝ SofaScore-ից ստանալով 7.1 գնահատական։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0