SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Թևանյանը և Անդրեասյանը մրցանակակիր դարձան Բուդապեշտի վարկանիշային մրցաշարում


Թևանյանը և Անդրեասյանը մրցանակակիր դարձան Բուդապեշտի վարկանիշային մրցաշարում
Ըմբշամարտ 💬 Comment

Արման Անդրեասյանը և Վազգեն Թևանյանը դարձան մրցանակակիր ազատ ոճի ըմբշամարտի չորրորդ վարկանիշային մրցաշարում, որը կայանում է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։ Հայաստանի հավաքականի երկու ներկայացուցիչները մրցաշարն ավարտեցին մեդալներով։

70 կգ քաշային կարգում Արման Անդրեասյանը վստահ ելույթ ունեցավ՝ հաղթելով երեք մենամարտերում և հասնելով մինչև եզրափակիչ։ Եզրափակչում նա 0։8 հաշվով պարտվեց Ճապոնիայի ներկայացուցիչ Յոսինոսուկե Աոյագիին՝ դառնալով արծաթե մեդալակիր։ Այս արդյունքը Անդրեասյանին բերեց ոչ միայն մեդալ, այլև կարևոր վարկանիշային միավորներ՝ 2025 թ․ աշխարհի առաջնության բարենպաստ վիճակահանության համար։

65 կգ քաշային կարգում հանդես եկող Վազգեն Թևանյանը երկու համոզիչ հաղթանակից հետո կիսաեզրափակչում պարտվեց մրցաշարի ապագա չեմպիոնին՝ Հնդկաստանի ներկայացուցիչ Սուջիթին։ Բրոնզե մեդալի համար պայքարում հայ ըմբիշը 9։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ ֆրանսիացի չեչեն Համզատ Արսամերզոևի նկատմամբ։

Հայ մարզիկների արդյունքները՝
65 կգ – Վազգեն Թևանյան
1/8 եզրափակիչ – հաղթանակ Քշիշտոֆ Բիենկովսկու (Լեհաստան) նկատմամբ՝ 6։0
1/4 եզրափակիչ – հաղթանակ Գամզաթգաջի Խալիդովի (Հունգարիա) նկատմամբ՝ 7։0
1/2 եզրափակիչ – պարտություն Սուջիթից (Հնդկաստան)՝ 1։6
Բրոնզե պայքար – հաղթանակ Համզատ Արսամերզոևի (Ֆրանսիա) նկատմամբ՝ 9։0

70 կգ – Արման Անդրեասյան
1/8 եզրափակիչ – հաղթանակ Եգոր Անչուգինի (Ղազախստան) նկատմամբ՝ 6։1
1/4 եզրափակիչ – հաղթանակ Սինա Խալիլիի (Իրան) նկատմամբ
1/2 եզրափակիչ – հաղթանակ Օսթին Գոմեսի (Մեքսիկա) նկատմամբ՝ 6։4
Եզրափակիչ – պարտություն Յոսինոսուկե Աոյագիից (Ճապոնիա)՝ 0։8

Հաջորդը Բուդապեշտում գորգ դուրս կգան հունահռոմեական ոճի ըմբիշները։ Հուլիսի 19-ին Հայաստանը կներկայացնեն Կարեն Ասլանյանը (63 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ)։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։