Տերտերյանն ու Հարությունյանը դուրս են եկել մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ (հունահռոմեական ըմբշամարտ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ըմբիշներ Սամվել Տերտերյանը (77 կգ) և Արամայիս Հարությունյանը (130 կգ) դուրս են եկել հունահռոմեական ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության 2026 թվականի եզրափակիչ, որը անցկացվում է Սերբիայի Զրենյանին քաղաքում։
18-ամյա Տերտերյանը եզրափակիչի ճանապարհին հաղթել է մինչև 23 տարեկանների աշխարհի չեմպիոն Իրֆան Միրզոևին (Ուկրաինա)՝ 9:3, ինչպես նաև հունգարացի Դոմինիկ Բոտոսին։ Կիսաեզրափակչում հայ ըմբիշը հանդիպել է գործող չեմպիոն Ալեքսանդրու Սոլովեյին (Մոլդովա)։ Գոտեմարտը ավարտվել է 1:1, սակայն լրացուցիչ ցուցանիշներով հաղթանակը բաժին է հասել Հայաստանի ներկայացուցչին։ Եզրափակիչում Տերտերյանը կմրցի ռուսաստանցի Դանիլ Գրիգորյևի հետ։
Արամայիս Հարությունյանը (130 կգ) կիսաեզրափակչում վստահ հաղթանակ է տարել ուկրաինացի Իվան Յանկովսկու նկատմամբ՝ 6:0 հաշվով։ Ավելի վաղ նա հաղթել էր նաև Ալեքսանդր Մելեխովին (Ռուսաստան)՝ 4:1 և Լեոնհարդտ Յունգերին (Ավստրիա)՝ 5:0։ Եզրափակիչում նրա մրցակիցը կլինի մինչև 20 տարեկանների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Լասլո Դարաբոշը (Հունգարիա)։
Հայաստանի հավաքականի կազմում առանց մեդալի կմնան Արմեն Սուքիասյանը (63 կգ) և Վիգեն Նազարյանը (87 կգ)։
Մրցաշարի առաջին օրվա եզրափակիչ գոտեմարտերը կկայանան մարտի 14-ին՝ ժամը 18:00-ին (Սերբիայի ժամանակով)։
Եզրափակիչ զույգեր
55 կգ
Ֆարիդ Սադիխլի (Ադրբեջան) — Ալիբեկ Ամիրով (Ռուսաստան)
63 կգ
Վիտալի Երմենկո (Մոլդովա) — Դորջի Շունգուրցիկով (Ռուսաստան)
77 կգ
Սամվել Տերտերյան (Հայաստան) — Դանիլ Գրիգորյև (Ռուսաստան)
87 կգ
Վլադիմերի Կարչաիձե (Ֆրանսիա) — Իմամ Ալիև (Ռուսաստան)
130 կգ
Արամայիս Հարությունյան (Հայաստան) — Լասլո Դարաբոշ (Հունգարիա)
Վաղը մրցաշարում հանդես կգան ևս հինգ հայ ըմբիշներ
60 կգ — Սուրեն Աղաջանյան
Առաջին մրցակից՝ Իլիան Այնաուի (Ֆրանսիա)
67 կգ — Յուրիկ Օվեյան
Առաջին մրցակից՝ Մատուշ Յանկովիչ (Չեխիա) / Բերս Իդալ Տիմիրբիև (Նորվեգիա)
72 կգ — Աշոտ Խաչատրյան
Առաջին մրցակից՝ Ժաո Դուարտե (Պորտուգալիա) / Օսմեն Գյոչմեն (Թուրքիա)
82 կգ — Մարտիկ Պետրոսյան
Առաջին մրցակից՝ Մատիա Ռադոևիչ (Չեռնոգորիա)
Հաղթելու դեպքում 1/8 եզրափակչում կհանդիպի Իլյա Վալեուսկիի (Բելառուս)
97 կգ — Ռուբեն Գևորգյան
Առաջին մրցակից՝ Ռոբին Ուսպենսկի (Էստոնիա)
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0