Տենիսիստներ Աղայանն ու Ղազարյանը հաղթել են Երևանում անցկացված միջազգային մրցաշարում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հունիսի 7-ին Երևանում ավարտվեց ITF J30 կարգի պատանեկան միջազգային մրցաշարը՝ Gold's Gym Cup-ը, որտեղ աչքի ընկան Հայաստանի ներկայացուցիչները։
Տղաների զուգախաղում չեմպիոն դարձան Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ Եզրափակիչում հայ տենիսիստները 6:4, 6:4 հաշվով հաղթեցին Ռուսաստանը ներկայացնող Դանիիլ Դինիցին և Մաքսիմ Շեպիլովին։
Տղաների մենախաղում հաղթող ճանաչվեց Չեխիայի ներկայացուցիչ Մարեկ Շմեյչկին։
Աղջիկների զուգախաղում անգերազանցելի էին ռուսաստանցի Եկատերինա և Ելենա Ուտկինաները։ Աղջիկների մենախաղում հաղթեց Ռուսաստանը ներկայացնող Ալիսա Գրուշկևիչը։
Մրցաշարին մասնակցել է 81 տենիսիստ 19 երկրից։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0