Տալալաևը. Ռոնալդուի և Բատրակովի փոխարեն ես կվերցնեի Սպերցյանին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Կալինինգրադի «Բալթիկայի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը՝ ՌՊԼ-ի 9-րդ տուրում «Զենիթի» (0:0) հետ հանդիպումից հետո, պատասխանեց լրագրողի արտասովոր հարցին։
Ասուլիսի ժամանակ նրան հարցրեցին․ «Քրիշտիանու Ռոնալդուն և Ալեքսանդր Բատրակովը Transfermarkt-ում գնահատվում են 12 միլիոն եվրո։ Ո՞ւմ կգնեիք այդ գումարով»։
Տալալաևը առանց հապաղելու պատասխանեց․
«Ես կգնեի Սպերցյանին»։
Լրագրողները ճշտեցին, որ պետք է ընտրել Ռոնալդուի և Բատրակովի միջև, սակայն մարզիչը կրկին շեշտեց․
«Ես կընտրեի Սպերցյանին, որովհետև նա չեմպիոն թիմի առանցքային խաղացող է և արդեն հասուն ֆուտբոլիստ։ Բատրակովը շատ լավն է, բայց նա դեռ աճում է»։
Նշենք, որ Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Transfermarkt-ում գնահատվում է զգալիորեն բարձր՝ 25 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ Անդրեյ Տալալաևը լավ ծանոթ է հայկական ֆուտբոլին․ 2018/19 մրցաշրջանում նա գլխավորել է «Փյունիկը»։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0