SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Տակեսյանը խփեց իր առաջին գոլը Հունաստանի Սուպերլիգա 2-ում, Մովսիսյանը՝ գոլային փոխանցում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Տակեսյանը խփեց իր առաջին գոլը Հունաստանի Սուպերլիգա 2-ում, Մովսիսյանը՝ գոլային փոխանցում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆուտբոլ 💬 Comment

19-ամյա կիսապաշտպան Գարաբետ Տակեսյանը իր առաջին գոլը խփեց Հունաստանի Սուպերլիգա 2-ում։ «Խանիա»-ի դեմ խաղում «Պանաթինաիկոս»-ի և ԱԵԿ-ի սան հանդիսացող ֆուտբոլիստը բացեց հաշիվը, իսկ նրա ներկայիս թիմը՝ «Էգալեոն», վստահ հաղթանակ տարավ՝ 3:1 հաշվով։

Տակեսյանի համար այս հանդիպումը հինգերորդն էր «Էգալեո»-ի կազմում, ուր նա տեղափոխվել էր 2025 թվականի սեպտեմբերին՝ ստորագրելով երկու տարվա պայմանագիր։ Ավելի վաղ կիսապաշտպանը արդյունավետ հանդես էր գալիս «Պանաթինաիկոս» U19 թիմում։

Նշենք, որ «Խանիա»-ի կազմում գոլային փոխանցման հեղինակ դարձավ Էդգար Մովսիսյանը։ 27-ամյա հարձակվողի համար սա առաջին արդյունավետ գործողությունն էր նոր թիմում, որը նա գրանցեց արդեն երկրորդ խաղում տեղափոխությունից հետո։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։