Դմիտրի Գունկոյի որդին՝ Արտեմի Գունկոն, կարող է շարունակել կարիերան «Ուրարտու»-ում։
20-ամյա հարձակվող կիսապաշտպան Արտեմի Գունկոն կարող է միանալ «Ուրարտու» ակումբին, որի գլխավոր մարզիչը նրա հայրն է՝ Դմիտրի Գունկոն։ Արտեմին մասնակցել է թիմի ուսումնամարզական հավաքին։ Այս մասին հայտնում է ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։
Արտեմի Գունկոն Մոսկվայի «Սպարտակի» սան է։ Վերջին մրցաշրջանը նա անցկացրել է Դոլգոպրուդնիի «Կոսմոս» ակումբում՝ Ռուսաստանի Երկրորդ դիվիզիոնում, որտեղ 29 խաղում խփել է 5 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։
Արտեմին, ինչպես նաև նրա հայրը, ունի հայկական քաղաքացիություն։ Նա արդեն հրավիրվել է Հայաստանի երիտասարդական հավաքական։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0