Ֆանատների բախումը կանգնեցրեց «Նոա» — «Սիգմա» հանդիպումը Երևանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երևանի «Նոա»-ի և Չեխիայի «Սիգմա»-ի միջև Եվրագավաթի ընդհանուր փուլի 3-րդ տուրի հանդիպումը դադարեցվեց առաջին կեսում երկրպագուների միջև ծագած բախման պատճառով:
Միջադեպը տեղի ունեցավ մոտ 27-րդ րոպեին։ Ֆանատները սկսեցին իրար վրա նետել աղբամաններ և այլ առարկաներ։ Մրցավարը որոշեց ժամանակավորապես դադարեցնել խաղը՝ ընդմիջումը տևեց մոտ հինգ րոպե։ Տեսագրություններից դատելով, միջադեպը նախաձեռնել են չեխ երկրպագուները․ նրանց կողմից էլ օդ թռավ մեծ աղբամանը։
«Նոա»-ի նախագահ Վարդգես Վարդանյանը մոտեցավ երկրպագուների հատվածին։ Նա անձամբ փորձեց կարգավորել իրավիճակը և հանգստացնել կողմերին։ Կլուբի ղեկավարի միջամտությունից հետո վիճակը կայունացավ, և հանդիպումը վերսկսվեց մոտ 35-րդ րոպեին։
Առաջին կեսից հետո «Նոա»-ն պարտվում է 1:2 հաշվով։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0