SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

ՀՖԿՍՊԻ-ի ուսանողները՝ Եվրոպայի չեմպիոններ շախմատում


ՀՖԿՍՊԻ-ի ուսանողները՝ Եվրոպայի չեմպիոններ շախմատում
Այլ սպորտաձևեր 💬 Comment

Երևանում ավարտվեց 2025 թվականի Եվրոպայի համալսարանների շախմատի առաջնությունը, որտեղ փայլուն արդյունք գրանցեցին Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանողները։ Նրանք նվաճեցին ոսկե մեդալներ ինչպես տղաների, այնպես էլ աղջիկների մրցաշարերում՝ դառնալով մրցումների գլխավոր հաղթողները։

Տղաների հավաքականը գրանցեց «երկակի ոսկի», քանի որ հաղթեց ոչ միայն հիմնական առաջնությունում, այլև կայծակնային շախմատի մրցումներում։ Թիմում հանդես եկան Շանթ Սարգսյանը և Մամիկոն Ղարիբյանը։ Աղջիկների թիմը, որի կազմում էին Մարիամ Ավետիսյանը և Մարիամ Խաչատրյանը, նույնպես գրավեց առաջին տեղը։ Թիմի մարզիչն էր ինստիտուտի դոցենտ Երվանդ Հակոբյանը։

Այս տարի առաջնությանը մասնակցեցին 17 երկրների 32 համալսարանների 40 թիմեր։ Հայաստան ժամանեց շուրջ 120 պատվիրակ։ Մրցաշարը կազմակերպվել էր Եվրոպական համալսարանական սպորտի ասոցիացիայի (EUSA), Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախաձեռնությամբ՝ Հայաստանի շախմատի ակադեմիայի մասնագիտական աջակցությամբ։

ՀՖԿՍՊԻ-ի ուսանողների հաղթանակը ևս մեկ անգամ ընդգծեց Հայաստանի առաջատար դիրքերը շախմատային Եվրոպայում։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։