Ստեփա Մկրտչյանը «Օսիեկի» կազմում ավարտեց մրցաշրջանը՝ լիարժեք խաղալով «Իստրա 1961»-ի դեմ հանդիպմանը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հավաքականի 22-ամյա պաշտպան Ստեփա Մկրտչյանը սկսել է «Օսիեկի» մեկնարկային կազմում և ամբողջությամբ խաղացել Խորվաթիայի առաջնության վերջին տուրի հանդիպումը «Իստրա 1961»-ի դեմ: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։
«Օսիեկը» մրցաշրջանն ավարտել է մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղում։ Այս խաղը Մկրտչյանի համար դարձել է 20-րդը ընթացիկ մրցաշրջանում․ 17 հանդիպում առաջնությունում, 1-ը՝ Խորվաթիայի գավաթում և 2-ը՝ Կոնֆերենցիաների լիգայում։
Հիշեցնենք, որ մրցաշրջանի սկզբում Մկրտչյանը վնասվածք էր ստացել և երկար ժամանակ չէր խաղում։ Սակայն մրցաշրջանի վերջում նա վերադարձավ խաղադաշտ և վերջին 8 տուրերում ամբողջությամբ մասնակցեց բոլոր խաղերին։
Նրա պայմանագիրը «Օսիեկի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0