Ստյոփա Մկրտչյանը վերադարձել է դաշտ վնասվածքից հետո
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի և Խորվաթիայի «Օսիեկի» պաշտպան Ստյոփա Մկրտչյանը վնասվածքից ապաքինվելուց հետո սկսել է խաղային ժամանակ ստանալ։
Խորվաթիայի գավաթի 1/16 եզրափակչի «Ուլյանիկի» դեմ խաղում 22-ամյա ֆուտբոլիստը դաշտ մտավ 86-րդ րոպեին, իսկ նրա թիմը վստահ հաղթանակ տարավ՝ 4:0 հաշվով։
Ավելի վաղ Մկրտչյանը դաշտ էր դուրս եկել նաև երկրի առաջնությունում «Իստրա 1961»-ի դեմ խաղում՝ մասնակցելով հանդիպման վերջին րոպեներին։
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին հայ պաշտպանը վնասվածք էր ստացել, ինչի պատճառով բաց թողեց Հայաստանի հավաքականի սեպտեմբերյան խաղերը Պորտուգալիայի և Իռլանդիայի դեմ։
Ակնկալվում է, որ նա պատրաստ կլինի ազգային թիմի հաջորդ հանդիպումներին Հունգարիայի (հոկտեմբերի 11) և Իռլանդիայի (հոկտեմբերի 14) դեմ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0