Ստյոփա Մկրտչյանը երկրորդ հանդիպումն անցկացրեց «Նյուրնբերգի» կազմում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոփա Մկրտչյանը իր երկրորդ խաղում «Նյուրնբերգի» կազմում խաղադաշտ դուրս եկավ Գերմանիայի Երկրորդ Բունդեսլիգայի 25-րդ տուրի հանդիպմանը։
Հայ ֆուտբոլիստի խաղադաշտ դուրս գալը հարկադրական էր․ թիմի ավագ Ֆաբիո Գրուբերը վնասվածք ստացավ, և Մկրտչյանը նրան փոխարինեց արդեն հանդիպման 7-րդ րոպեին։
Դա տեղի ունեցավ «Ֆորտունա Դյուսելդորֆի» դեմ խաղում, որն ավարտվեց «Նյուրնբերգի» պարտությամբ՝ 0:1 հաշվով։
Կարելի է ասել, որ Մկրտչյանը բավական լավ օգտագործեց իր հնարավորությունը և անցկացրեց լավ հանդիպում։ Նա այս ձմռանը տեղափոխվեց «Նյուրնբերգ» և նոր թիմում դեբյուտ արեց արդեն առաջին խաղում՝ «Պադերբորնի» դեմ, քանի որ Լոչոշվիլին որակազրկված էր։ Հաջորդ երեք խաղերում պաշտպանը մնաց պահեստայինների նստարանին։
Մկրտչյանի վիճակագրությունը խաղում
-
Խաղացած րոպեներ — 83
-
Ճշգրիտ փոխանցումներ — 48 (91%)
-
Երկար փոխանցումներ — 4 / 5
-
Գնդակի կորուստներ — 7
-
Դրիբլինգով առաջխաղացում — 18 մ
-
Խլումներ — 1
-
Մաքրումներ — 3
-
Գնդակի վերադարձ — 6
-
Մենամարտեր — 4 / 8
-
Օդային մենամարտեր — 5 / 9
-
Խախտումներ — 1
-
SofaScore գնահատական — 7.3 (թիմում երկրորդ լավագույնը՝ դարպասապահից հետո)
Այսօր Երկրորդ Բունդեսլիգայում խաղաց նաև Գրանտ-Լեոն Ռանոսը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0