SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Ստյոպա Մկրտչյանը շարունակում է տպավորել «Օսիեկում»


Ստյոպա Մկրտչյանը շարունակում է տպավորել «Օսիեկում»
Ֆուտբոլ 💬 Comment

Հայաստանի հավաքականի 22-ամյա պաշտպան Ստյոպա Մկրտչյանը երրորդ խաղն անընդմեջ սկսեց Խորվաթիայի «Օսիեկի» մեկնարկային կազմում։ Խորվաթիայի առաջնության երրորդ տուրում «Վարաժդինի» դեմ հանդիպմանը նա խաղադաշտում անցկացրեց ամբողջ 90 րոպեն, իսկ խաղը ավարտվեց գոլազուրկ ոչ ոքիով։

«Օսիեկը» վստահ է գործում պաշտպանությունում մրցաշրջանի սկզբում․ թիմը միայն երկու գոլ է բաց թողել՝ «Դինամո Զագրեբի» հետ խաղում։ «Ռիյեկայի» և «Վարաժդինի» դեմ խաղերում դարպասները մնացին անառիկ, և այդ հարցում մեծ վաստակ ունի Մկրտչյանը։

Ստյոպա Մկրտչյանի վիճակագրությունը «Վարաժդինի» դեմ․

  • Խաղաժամանակ․ 90+

  • Գնդակի հեռացումներ․ 5

  • Հաղթած գլխային մենամարտեր․ 2/2

  • Կորուստներ․ 9

  • Ճշգրիտ փոխանցումներ․ 58 (87%)

  • Երկար փոխանցումներ․ 5/11

  • SofaScore գնահատական․ 7.4

Հայ ֆուտբոլիստը աստիճանաբար ամրապնդվում է «Օսիեկի» կազմում և դառնում է թիմի պաշտպանական առանցքային խաղացողներից մեկը։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։