Ստեփան Մկրտչյանը շարունակում է վստահ ելույթները «Օսիեկ»-ի կազմում
Հայաստանի հավաքականի պաշտպան Ստեփան Մկրտչյանը մասնակցեց Խորվաթիայի առաջնության 33-րդ տուրի խաղին, որտեղ «Օսիեկ»-ը 4։1 հաշվով հաղթեց «Սլավեն»-ին։
Մկրտչյանը խաղում էր մեկնարկային կազմում և անցկացրեց խաղի բոլոր 90 րոպեները։ Սա նրա հինգերորդ անընդմեջ հանդիպումն է մեկնարկային կազմում։ Ընդհանուր առմամբ նա այս մրցաշրջանում անցկացրել է 14 հանդիպում Խորվաթիայի առաջնությունում։
Մկրտչյանի վիճակագրությունը խաղում․
-
Խաղաժամանակ՝ 90+ րոպե
-
Ճշգրիտ փոխանցումներ՝ 13 (68%)
-
Երկար փոխանցումներ՝ 5/10
-
Մենամարտեր՝ 1/2 հաղթած
-
Գլխով մենամարտեր՝ 1/3
-
Գնդակի կորուստներ՝ 6
-
Խախտումներ՝ 1
-
Մաքրումներ՝ 8
-
Խփված հարվածների արգելափակում՝ 2
-
Ընդհատումներ (ինտերցեպտներ)՝ 1
-
Գնդակի խլումներ՝ 1
-
SofaScore գնահատական՝ 7.1
Հաղթանակից հետո «Օսիեկ»-ը Խորվաթիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 7-րդ տեղը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0